Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Լոկոմոտիվ»-«Յուվենթուս» խաղում թուրինցիները կորզեցին հաղթանակը:
Խաղի հաշիվը երրորդ րոպեին բացեցին հյուրերը: Ռոնալդուի հարվածից հետո Գիլյերմեն ոտքերի արանքով բաց թողեց գնդակը, իսկ ստեղծված իրավիճակում ամենաարագը կողմնորոշվեց Ռեմսին՝ 0-1: Ռուսական թիմի պատասխանը չուշացավ: 12-րդ րոպեին Միրանչուկը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1 : 90+3 րոպեին Կոստան 3 միավոր պարգևեց իտալական գրանդին:
1-1 հաշվի ժամանակ ռուսական թիմը մի քանի անգամ կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, բայց մարզական բախտը Սարիի թիմի կողմն էր:
81-րդ րոպեին Սարին փոխարինեց Ռոնալդուին: Վերջինս չսեղմեց մարզչի ձեռքը՝ ցույց տալով դժգոհությունը:
«Յուվենթուսը» 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լոկոմոտիվը» վաստակած 3 միավորով մնաց երրորդ տեղում: