Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին , որն այս պահին վարձակալական հիմունքներով հադնես է գալիս ՊՍԺ-ի կազմում, խոսել է ապագայի ծրագրերի մասին:
«Դա ճիշտ է, որ նախորդ մրցաշրջանը հեշտ չի եղել, նույնիսկ եթե նախորդ մրցաշրջանում ավելի շատ խաղայի ու ավելի արդյունավետ լինեի: Իմ նպատակն ավելի շատ աշխատելն ու աշխարհի լավագույն կենտրոնականներից մեկը դառնալն է: Ես կարող եմ դա անել՝ խփելով շատ գոլեր, ավելի ուժեղանալով»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Hypebeast-ը: