Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, որը դուբլով աչքի ընկավ ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղում (3-2), պատմել է իր էմոցիաների մասին:
«Ընդմիջմանը մենք խոսեցինք ու որոշեցինք երկրորդ խաղակեսում հանդես գալ ամբողջ հզորությամբ: Բարեբախտաբար, դա աշխատեց:
Զարմացած եմ, որ «Բորուսիայի» լավագույն ռմբարկուն եմ Չեմպիոնների լիգայում: Ինձ բախտ է վիճակվել հանդես գալու այս ակումբում, և ես ուրախ եմ, որ հաջողվում է գոլեր խփել: Ես շատ եմ աշխատել նախկինում և ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմիս այս խաղում», — Հակիմիի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հակիմիի ակտիվում 4 գոլ է խմբային փուլում անցկացրած 4 խաղերում: