Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն «Գալաթասարայի» դեմ ՉԼ-ի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպմանն ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով թիմի վրա եղած ճնշմանը։
«Սկզբում ավելի դժվար էր։ Ճնշում միշտ էլ կա։ Դա աշխարհի լավագույն ակումբում հանդես գալու գինն է։ Դու պետք է մեծ պատասխանատվություն կրես, քանի որ հանդես ես գալիս աշխարհի լավագույն ակումբում։
Ճնշում կա ոչ միայն ֆուտբոլում, այլ նաև դրանից դուրս։ Յուրաքանչյուր աշխատանքում դու կարող ես անհանգստություն զգալ։ Երբ ես պատմում էի այս մասին, ուզում էի ասել մեր երկրպագուներին, որ մենք՝ բոլորս նրանց պես ենք։ Մենք նույնպես ունենք խնդիրներ ընտանիքում ու աշխատանքում»,-Մարսելոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Ռեալ» — «Գալաթասարայ» հանդիպումը կկայանա չորեքշաբթի երեկոյան։