«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել 6-րդ տուրի՝ «Ուոթֆորդի» հետ խաղում:
Արդեն 18-րդ րոպեին «քաղաքայինները» 5 գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփական դարպասը պահելով անառիկ:
Ինչպես հաղորդում է Opta-ն «Թվիթերում»՝ այս խաղարկության պատմության մեջ նախկինում ոչ մի թիմի չի հաջողվել այդքան արագ 5 գնդակի առավելություն ստանալ:
Այս պահին ավարտին է մոտենում «Մանչեսթեր Սիթի» — «Ուոթֆորդ» հանդիպման առաջին խաղակեսը, հաշիվն առայժմ նույնն է՝ 5-0: