Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Էվերթոնն» ու «Տոտենհեմը« ոչ ոքի խաղացին՝ 1:1:
Հանդիպման ընթացքում մրցավար Ատկինսոնը դիմել է VAR համակարգի օգնությանը, որպեսզի որոշումներ կայացնի։ Այդ թվում՝ տանտերերի տուգանային հրապարակում Սոն Հին Մինի ընկնելուց հետո մրցավարը խախտում չի նշանակել, սակայն Լինեկերին զայրացրել է մեկ այլ դրվագ:
«Սիրտս խառնում է VAR-ից: Այս համակարգը սպանում խաղը իր ներկա տեսքով: Միշտ ժամանակ է պահանջվում ինչ-որ որոշում կայացնելու համար, դա շատ սխալ է:
Եթե դա այդքան երկար է տևում, ապա դա ոչ ակնհայտ սխալ է մրցավարի կողմից» – գրել է Լինեկերը Twitter-ում: