«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը կարիերան կշարունակի լոնդոնյան մեկ այլ թիմում՝ «Արսենալում»։ Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը։
Աղբյուրի հաղորդմամբ, բրազիլացին «զինագործների» հետ կկնքի երկու տարվա պայմանագիր։ 31-ամյա ֆուտբոլիստը հիմա ազատ գործակալի կարգավիճակում է։
Ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը անցկացրած 36 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։