Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կիսաշրջադարձ հարվածով գեղեցիկ գոլ է խփել ԱՊԼ-ի 38-րդ տուրի՝ «Ուոթֆորդի» հետ խաղում (3-1, երկրորդ խաղակես):
Օբամեյանգն աչքի է ընկել 33-րդ րոպեին՝ Կիրան Տիրնիի փոխանցումից հետո.
Այս գոլի շնորհիվ Օբամեյանգն ԱՊԼ-ում իր գոլերի թիվը հասցրել է 22-ի և լիգայի ռմբարկուների ցանկում այժմ ընդամենը մեկ գոլով է զիջում առաջատար Ջեյմի Վարդիին:
Best striker in the league. #Aubameyangpic.twitter.com/rw18Pppzg3
— — (@14Djc) July 26, 2020
«Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպումն ընթանում է Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում:
«Զինագործները», 37 խաղից հետո վաստակելով 53 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն են զբաղեցնում: «Ուոթֆորդը» 34 միավորով 18-րդ տեղում է: «Արսենալը» կորցրել է Անգլիայի առաջնության միջոցով եվրագավաթների ուղեգիր նվաճելու շանսերը, բայց դեռ կարող է հայտնվել Եվրոպա լիգայում, եթե Անգլիայի Գավաթի եզրափակչում հաղթեն «Չելսիին»: Այդ խաղը կկայանա օգոստոսի 1-ին: