«Լիվերպուլը» հետաքրքրված է «Լեսթերի» կիսապաշտպան Հարվի Բարնսի ծառայություններով:
Ըստ The Mirror-ի, 22-ամյա կիսապաշտպանը, ով 2019/20 մրցաշրջանում դարձել է «Աղվեսների» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ տպավորել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին իր խաղով:
2019/20 մրցաշրջանում Բարնսը 41 հանդիպման է մասնակցել անգլիական ակումբի կազմում, խփել 7 գոլ և կատարել 9գոլային փոխանցում: Մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել է «Լեսթերի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: