«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հույս է հայտնել, որ «Ռեալի» դեմ խաղում թիմի բոլոր ֆուտբոլիստները առողջ կլինեն։
«Կարծում եմ՝ «Ռեալի» դեմ խաղում բոլորը առողջ կլինեն։ Մենդին որակազրկված է, բայց մյուսները առողջ կլինեն, եթե մարզումներին որևէ ողբերգություն տեղի չունենա»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ այս պահին վնասվածքից ապաքինվում է Սերխիո Ագուերոն։ Արգենտինացին մոտ մեկ ամիս առաջ ապաքինվել էր ծնկի վնասվածքից։
«Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալ Մադրիդի» միջև պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 7-ին։