Խորխե Մեսսին՝ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը, անշարժ գույք է ձեռք բերել Միլանում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Խորխեն բնակարան է գնել Պորտա Նուովա թաղամասում, ուր կարելի է տեղափոխվել օգոստոսի սկզբին: Նշվում է, որ Մեսսիի ընտանիքը Միլանում կարող էր անշարժ գույք ձեռք բերել` հաշվի առնելով հարկային պարտավորություններով: Նման բան արդեն արել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերի» տիտղոսային հովանավոր Pirelli ընկերությունը պատրաստ է օգնություն տրամադրել ակումբին՝ Մեսսիի հետ պայմանագիր կնքելու համար: «Ինտերում» Ժոզե Մոուրինյուի նախկին գնական Ժոզե Մորայիշը ենթադրել էր, որ «Բարսելոնայի» հարձակվողը կարիերան կարող է շարունակել «Ինտերում»:
32-ամյա արգենտինացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսին: Մեսսիյ 2005 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայի» հիմնական թիմում: