ՄՅՈՒ-ն կարող է մնալ առանց դարպասապահներից մեկի։ Սերխիո Ռոմերոն մտադիր է հեռանալ թիմից, որովհետև խաղային պրակտիկա չի ստանում։ Այս մասին հաղորդում է Metro-ն։
2019/20 մրցաշրջանում Սերխիո Ռոմերոն թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 խաղի։ 33-ամյա արգենտինացու պայմանագիրն ավարտվում է 2021-ի ամռանը։
Ռոմերոն ՄՅՈՒ էր տեղափոխվել 2015 թվականին «Սամպդորիայից»։