Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է կիսապաշտպան Դուգլաս Կոստայի՝ «Յուվենտուսից» «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխության մասին։
«Վերլուծելով տրանսֆերային շուկան՝ մտածում եմ, որ Դուգլաս Կոստայի՝ «Յուվենտուսից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը հետաքրքիր տարբերակ է։ Կոստան այնքան էլ հաճախ չէր խաղում «Յուվեում» ու կարող է համապատասխանել «Մանչեսթեր Սիթիին»։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան կարճ է, դրա համար նրա համար կարևոր է գտնել ակումբ, որտեղ նա խաղային պրակտիկա կունենա։ Նա գերազանց խաղացող է, որով ես հիանում եմ»,- Ռիվալդոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 29-ամյա բրազիլացու համար մոտ 50 մլն եվրո վճարել։