«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին կիսապաշտպան Ռիվալդոն կարծում է, որ կատալոնական ակումբի իսպանացի հարձակվող Լամին Յամալը հաջորդ տարի ունակ է «Ոսկե գնդակը» նվաճել։
«Լամինը ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է հաջորդ տարի «Ոսկե գնդակը» նվաճելու համար։ Կարծում եմ՝ այս մրցաշրջանը շատ ավելի հետաքրքիր կլինի, քան նախորդը։
Նա կհաղթի «Ոսկե գնդակը», երբ շատ գոլեր խփի և շատ գոլային փոխանցումներ կատարի, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ բոլորին ցույց տա իր խաղաոճը, ինչպես նախկինում պատահել է Կրիշտիանու Ռոնալդուի կամ Մեսսիի հետ»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Այս տարվա մրցանակաբաշխության ժամանակ Յամալը զբաղեցրեց երկրորդ տեղը։ Հաղթողը Ֆրանսիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն էր։

























































