Խորվաթիայի ֆուտբոլային միությունը հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
53-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև աշխարհի 2022 թվականի առաջնության ավարտ։ Նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2020-ի հուլիսի 31-ին։
Դալիչը Խորվաթիայի հավաքականը գլխավորել էր 2017-ի հոկտեմբերին։ ԱԱ-2018-ին խորվաթները հասան մինչև եզրափակիչ, որտեղ զիջեցին ֆրանսիացիներին (2-4):
Մյուս առաջնության եզրափակիչ մասը անցկացվելու է 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում։