Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Անգլիայի հետ այսօր կայանալիք խաղից առաջ կիսվել է սպասելիքներով։ Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։00-ին․
«Ես կընտրեմ հնարավոր ամենալավ կազմը։ Մենք ուժեղ կազմ թիմ ունենք, և մենք ոչ մեկից չենք վախենում։
Այո, Անգլիայի հավաքականը շատ արագ է, ագրեսիվ է գործում հարձակվելիս, այն թոփ-թիմ է։Մենք պաշտպանությունում պետք է հուսալի խաղ ցուցադրենք, բայց նաև պետք է փորձենք հակագրոհների դիմել։ Եթե միայն պաշտպանվենք, մենք դատապարտված ենք»,- ասել է Դալիչը։