«Ուրարտուն» նոր համալրում ունի. ակումբը պայմանագիր է ստորագրել 26-ամյա հարձակվող Ալեքսանդր Ռադչենկոյի հետ:
Այս մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
Ռուս ֆուտբոլիստի վերջին ակումբը Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող Իվանովոյի «Տեքստիլշիկն» էր, որի կազմում Ռադչենկոն անցկացրել էր 25 խաղ ու դարձել 5 գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ԲՄԱ-Խաբարովսկ, «Տոսնո», «Սոկոլ», «Ենիսեյ», «Վոլգար», «Խիմկի» ակումբներում։
«Ակումբի պայմանների մասին կասեմ, որ ավելի լավը դեռ չեմ տեսել։ Ստեղծված է ամեն պայման, կազմակերպվածությունն էլ բարձր մակարդակի վրա է։ Առաջին տպավորություններս լավն են։ Ուսումնամարզական հավաքի ընթացքում մեկ անգամ խաղացել եմ «Ուրարտուի» դեմ, բայց թիմի դեմ խաղալը մեկ բան է, իսկ թիմի համար՝ այլ բան։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է ռուս հարձակվողը։