Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիզին, տեղեկացնում է 90min-ը:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Հիշեցնենք, որ Լուիզը 2019-ին էր «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել բիրմինգեմյան ակումբ: Մանչեսթերյան ակումբն առաջնային իրավունք ունի Լուիզին գնելու:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Դուգլաս Լուիզը մասնակցել է 35 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: