Իտալական «Միլանի» կիսապաշտպան Դիեգո Լակսալտը կարող է կարիերան շարունակել «Լոկոմոտիվում»: Այս մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Դանիելե Լոնգոն:
Նշվում է, որ ֆուտբոլիստը դեմ չէ Ռուսաստան տեղափոխվելուն և արդեն տվել է իր համաձայնությունը:
Միլանյան ակումբը 10 միլիոն եվրո է պահանջում Լակսալտի համար: «Լոկոմոտիվը» մտադիր է 7 միլիոն եվրո վճարել 27-ամյա ֆուտբոլիստի համար:
Հակառակ ուղղությամբ կարող է տեղափոխվել մոսկովյան ակումբի առաջատար Ալեքսեյ Միրանչուկը:
Հիշեցնենք, որ Լակսալտն այս մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Տորինոյում»: