27-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Գիլյերմո Անտոնիո դե Սոուզան (Ալեմաո) միացել է «Արարատ-Արմենիային»: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ալեմաոն հանդես է եկել պորտուգալական «Մարիտիմո», «Տուրիզենսե», «Լեյշոեշ» և մի շարք այլ ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է պորտուգալական «Օլիվեյրենսե» ակումբի ֆուտբոլիստ: