Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է FIFA 21-ի շապիկին հայտնվելը.
«Հպարտ եմ, որ FIFA 21-ի շապիկի աստղն եմ: Երազանքս կատարվեց: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ այն խաղալու»,- գրել է Մբապեն «Թվիթերի» իր էջում:
Cover Star ⭐️
— Kylian Mbappé (@KMbappe) July 22, 2020
Can’t wait to play this!
Proud to be the #FIFA21 cover star
Dream come true. @EASPORTSFIFA pic.twitter.com/RGpStusWwH
Electronic Arts ընկերությունն ընտրությունը կատարել է Նեյմարի ու Մբապեի միջև, բայց արդյունքում նախապատվությունը տվել է ֆրանսիացուն:

Մբապեն ՊՍԺ-ի առաջին ֆուտբոլիստն է,որը հայտնվել է FIFA-ի շապիկին՝ Գիյոմ Օարոյից հետո: Վերջինս FIFA 10-ի ֆրանսիական տարբերակի շապիկին էր հայտնվել:
Կիլիանի տրանսֆերային արժեքը 180 մլն եվրո է գնահատվում: 2019/20 մրցաշրջանում Մբապեն իր ակտիվում 30 գոլ և 17 գոլային փոխանցում է գրանցել փարիզեցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում: