Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հերթական առաջնությունն ավարտվեց: Վերջին՝ 30-րդ տուրում Բայրամյանի «Ռոստովը» 1-2 հաշվով պարտվեց «Զենիթին», իսկ Բայրամյանը խաղաց մոտ մեկ ժամ: Հարոյանի «Ուրալը» 0-1 հաշվով պարտվեց Մոսկվայի «Լոկոմոտիվին», իսկ հայ պաշտպանը վերջապես խաղաժամանակ ստացավ՝ 82-րդ րոպեին մտնելով փոխարինման: Կարապետյանի «Սոչիին» տեխնիկական պարտություն էր գրանցվել. թիմում կան կորոնավիրուսով վարակվածներ ու «Սոչին» չմասնակցեց վերջին տուրին:
Այսպիսով, ՉԼ-ի հաջորդ խաղարկությունում Ռուսաստանը կներկայացնեն «Զենիթը», «Լոկոմոտիվն» ու «Կրասնոդարը», իսկ ԵԼ-ում՝ «Ռոստովն» ու ԲԿՄԱ-ն:
Ուժեղագույնների խումբը կլքեն «Կռիլյա Սովետովն» ու «Օրենբուրգը»:
Հաջորդ տարի ՌՊԼ-ում կխաղա նաև Արշակ Կորյանի «Խիմկին»: