Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» հյուրընկալվում է «Սպալին»: ԵԼ-ի ուղեգրի համար պայքարող հռոմեական թիմին հաղթանակ է անհրաժեշտ՝ 5-րդ հորիզոնական վերադառնալու համար:
«Սպալը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը ու այլևս մրցաշարային ակնկալիքներ չունի:
Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէ:
Ֆոնսեկան մեկնարկային կազմի համար ընտրել է հետևյալ 11 խաղացողին.
13. Լոպես, 4. Կրիստանտե, 6. Սմոլինգ, 7. Պելեգրինի, 11. Կոլարով, 19. Կալինիչ, 23. Մանսինի, 31. Պերեզ, 33. Պերես, 37. Սպինացոլա, 42. Դիավարա
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: