Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը խոսել է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում իր մրցելույթների մասին, տեղեկացնում է Canal+-ը:
«Այո, սա շատ բարդ մրցաշրջան էր: Ապլ-ում անցկացրած իմ ամենաբարդ մրցաշրջաններից մեկը:
Որոշ հոգեբանական խնդիրներ առաջացան, որոնք ինձ շատ խանգարեցին: Այդուհանդերձ, դրանց հաղթահարման գործում մեծ աջակցություն ստացա խաղընկերներիս կողմից:
Իհարկե, հաճելի չէ նստել պահեստայինների նստարանին, բայց սա ֆուտբոլ է. ի՞նչ կարող ես անել:
Արտետան և Էմերին տարբերվում են իրենց ֆուտբոլային փիլիսոփայությամբ: Նրանք չափազանց տարբեր են»,- ասել է Լակազետը:
Հիշեցնենք, որ Արսենալը վատագույն արդյունքն է գրանցել վերջին 25 տարիների ընթացքում: