MLS is back մրցաշարի շրջանակում «Կոլումբուսը» 0-1 հաշվով հաղթանակ տարավ «Ատլանտայի» նկատմամբ։ Այդպիսով ակումբը հաղթեց իր խմբի բոլոր հանդիպումները՝ միանձնյա գլխավորելով D խմբի մրցաշարային աղյուսակը։
Քանի որ թիմը դեռ նախորդ հանդիպումից հետո ապահովել էր փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, «Կոլումբուսի» գլխավոր մարզիչ Պորտերը հանգստանալու հնարավորություն էր տվել թիմի մի շարք առաջատար ֆուտբոլիստների, այդ թվում հայազգի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանին։
Նա դուրս եկավ փոխարինման հանդիպման 61-րդ րոպեին, երբ խաղի հաշիվն արդեն 0-1 էր՝ հօգուտ «Կոլումբուսի»։ Հանդիպման միակ գոլի հեղինակ էր դարձել Մոխտարը (18′)։
1️⃣9️⃣ passes!
— Columbus Crew SC (@ColumbusCrewSC) July 22, 2020
A true #Crew96 goal pic.twitter.com/PayD1S0rno