Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրը մեկնարկեց միաժամանակ 3 քաղաքի 3 մարզադաշտերում սկսված հանդիպումներով:
Այս պահին ընդմիջում է բոլոր խաղերում: Առաջին խաղակեսում դարպասի գրավում է արձանագրվել խաղերից միայն երկուսում:
«Շիրակը» Գյումրում գրավել է «Արարատ-Արմենիայի» դարպասն ու ընդմիջման գնացել հաղթողի կարգավիճակով:
Միակ գոլը հեղինակել է Մորի Կոնեն:
«Ալաշկերտը» Երևանում խաղում է «Գանձասար-Կապանի» հետ և առաջին կեսից հետո Գուստավո Մարմենտինիի գոլի շնորհիվ հաղթում է:
«Երևանն» ու «Ուրարտուն» ամբողջ խաղակեսի ընթացքում չկարողացան գոլ խփել մեկը մյուսին: