Ռուսաստանի ընթացիկ առաջնությունը հատում է հասարակածը: 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Զենիթը» հյուրընկալել էր ԲԿՄԱ-ին: Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի թիմերի միջև հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Վլաշիչը բացել է հաշիվը՝ առաջ մղելով «բանակայիններին»:
54-րդ րոպեին հյուրերը 10 ֆուտբոլիստներով են մնացել. Բիյոլը երկրորդ դեղին քարտով հեռացվել է:
73-րդ րոպեին Ալեքսանդր Երոխինը խփել է պատասխան գոլը:
Այս ոչ-ոքիից հետո «Զենիթը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 33 միավորով, ԲԿՄԱ-ն 27 միավորով 5-րդն է: