«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է հեռանալ ակումբից անվճար։
ABC-ի հաղորդմամբ՝ «արքայական» ակումբը պատրաստ է ուելսցուն վճարել 2 տարվա աշխատավարձ՝ հնարավորություն տալով նրան հեռանալ թիմից անվճար։
Վերջին շրջանում Բեյլը տարօրինակ վարքագծով է աչքի ընկնում։ «Ալավեսի» և «Գրանադայի» դեմ խաղերում նա պահեստային նստարանին անլուրջ վերաբերմունք է ցույց տվել։
Այսպիսով, ակումբը պատրաստ է վճարել իր պայմանագրի վերջին երկու տարվա աշխատավարձը, որպեսզի Բեյլը հեռանա թիմից։