Երեկ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասավել էր նաև Գյումրիի քաղաքային մարզադաշտը, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում «Շիրակը»:
Ակումբի մամուլի ծառայությունն հայտնում է, որ վաղ առավոտից՝ մարզադաշտում վերականգնողական աշխատանքներ են տարվում:
Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում «Շիրակը» այսօր սեփական հարկի տակ կընդունի «Ալաշկերտին»: