«Ռեալը» Լա լիգայի 36-րդ տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով կարևոր հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ։
Ինչպես «Ալավեսի» դեմ խաղում, այնպես էլ հիմա, ձանձրալի չէր նաև «արքայական» ակումբի պահեստային նստարանին։ Գարեթ Բեյլը երկրորդ խաղն անընդմեջ պահեստային նստարանին «շոու» է կազմակերպում։
Ուելսցին դարձյալ չէր ընդգրկվել մեկնարկային կազմում։ Առաջին կեսում նա պահեստային նստարանից հերթական տարօրինակ արարքն է արել։ Բեյլը իմիտացիա է ստեղծել, թե իբր հեռադիտակով ինչ-որ տեղ է նայում։
Հիշեցնենք, որ «Ալավեսի» դեմ խաղում Բեյլը պաշտպանիչ դիմակը քաշել էր աչքերին՝ ձևացնելով, թե քնել է։