«Ռեալը» այսօր Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելու է «Գրանադային»։
«Արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը կարող է հերթական տպավորիչ ցուցանիշը գրանցել, եթե այսօրվա խաղում դառնա գոլի հեղինակ։ AS-ի փոխանցմամբ՝ Ռամոսին մեկ գնդակ է բաժանում ակումբային մակարդակով 100 գոլի սահմանը հատելու համար։
Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանը ամենաարդյունավետն է Ռամոսի համար Լա լիգայում։ «Ռեալի» պաշտպանը հասցրել է արդեն 10 գնդակ խփել Պրիմերայում։
34-ամյա իսպանացին այս տարի նաև դարձավ Լա լիգայի պատմության ամենաարդյունավետ պաշտպանը։