Խաղի առաջին գնդակը խփեցին հյուրերը: Գոլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին:
Երկրորդ խաղակեսի միջնամասում տանտերերը կարողացան երկու գոլի հեղինակ դառնալ:
Ընդամենը 2 րոպեի ընթացքում «Բորնմուտի» ֆուտբոլիստները շրջեցին խաղի ընթացքը: Գոլերը խփեցին ՝ Դոմինիկ Սոլանկեն և Ժունիոր Ստանիսլասը:
Խաղավարտին Ջոնի Էվանսը գրավեց սեփական դարպասը ՝ երրորդ գնդակը նվիրելով տանտերերին:
87-րդ րոպեին Դոմինիկ Սոլանկեն դարձավ դուբլի հեղինակ ՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Այսպիսով, «Լեսթերը» մնաց 4-րդ հորիզոնականում ՝ իր վաստակած 59 միավորով: «Բորնմուտն» իր ակտիվում ունի 31 միավոր և գտնվում է 18-րդ հորիզոնականում:
]]>