«Վալենսիայի» արգենտինացի պաշտպան Էզեկիել Գարայը կարող է հայտնվել Ա Սերիայում, տեղեկացնում է Super Deport-ն:
Փորձառու պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են ՝ «Ռոման» և «Ինտերը»:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը օրեր առաջ լքել էր ակումբի մարզաբազան ՝ հրաժեշտ տալով բոլոր աշխատակիցներին:
Իսպանական ակումբի հետ պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին և նա հրաժարվել է երկարաձգել այն:
Հիշեցնենք, որ իսպանական ակումբը ֆուտբոլիստին տարեկան 2,7 մլն աշխատավարձով պայմանագիր է առաջարկել։ Պայմանագրում նաև եղել է կետ, ըստ որի, եթե արգենտինացին մյուս մրցաշրջանում 20 խաղ անցկացնի, պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի ևս մեկ տարով։ Գարայը մերժել է այս առաջարկն ու ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։
Հիշեցնենք, որ Գարայը 2016-ին է տեղափոխվել «Վալենսիա»: