Իտալական Ա սերիայի 32-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 3 գնդակ ուղարկեց «Բրեշիայի» դարպասը:
Հռոմեական թիմի կազմում աչքի ընկան Ֆազիոն, Կալինիչն ու Զանիոլոն:
Այս խաղից հետո «Ռոման» 54 միավորով 5-րդն է:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր հանդիպմանը, քանի որ մեկ խաղով որակազրկված է մրցաշրջանի ընթացքում ստացած դեղին քարտերի պատճառով: