Իտալական Ա սերիայի 32-րդ տուրում Հռոմի «Լացիոն» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Սասուոլոյին»: Հատկանշական է, որ հռոմեացիներն առաջինը բացեցին հաշիվը:
33-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Ալբերտոն: Երկրորդ կեսի սկզբնամասում Ջիակոմո Ռասպադորին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ավելացված ժամանակում Կապուտոն խփեց իր թիմի հաղթական գոլը:
Այսպիսով, Ինզագիի գլխավորած թիմը պարտվում է 3-րդ խաղում անընդմեջ: Այս խաղից հետո «Լացիոն» 68 միավարով 2-րդ տեղում է: «Սասուոլոն» 8-րդն է 46 միավորով: