Այսօր տեղեկացրեցինք, որ մեծ հավանականությամբ Սանչոն կհամալրի «կարմիր սատանաների» կազմը: «Բորուսիան» անգլիացու տրանսֆերի դիմաց պահանջում է 120 մլն եվրո, իսկ գործարքը պետք է ավարտին հասցվի մինչև օգոստոսի 10-ը: Այդ իսկ պատճառով, «Յունայթեդը» փնտրում է նաև այլընտրանք:
Տարբերակ է «Բարսելոնայի» 23-ամյա կիսապաշտպան Ուսման Դեմբելեն: Լա լիգայի ընթացիկ առաջնությունում ֆրանսիացին մասնակցել է միայն 5 հանդիպման. վնասվածքները կրնկակոխ հետապնդում են Ուսմանին:
«Յունայթեդը» փնտրում է նաև կենտրոնական հարձակվող, քանի որ Իգալոյի վարձակալության ժամկետն առաջիկա հունվարին կավարտվի: Ակումբի տեսադաշտում է «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն: