«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն ժամանել է թիմի ճամբար։ Այս մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի կայքը։
22-ամյա խաղացողը պարտադիր բուժզննում է անցել աջ ծնկատակի ջլի պատռվածքի վերականգնումից հետո։
Սրա հետ մեկտեղ, ֆրանսիացին, հավանաբար, Լա Լիգայի այս մրցաշրջանի վերսկսման դեպքում չի խաղա, քանի որ կորոնավիրուսի թեստ չի հանձնել։