«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ չի ճանաչում գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին,որ Ռանգնիկը հաջորդ մրցաշրջանում կհամատեղի «Միլանի» տեխնիկական տնօրենի և գլխավոր մարզչի պաշտոնները.
«Ո՞վ է Ռանգնիկը: Ես նույնիսկ չգիտեմ, թե նա ով է»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:
Ռանգնիկն աշխատել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Շտուտգարտը», «Հանովերը», «Շալկե-04»-ը, «Հոֆենհայմը», «ՌԲ Լայպցիգը» և այլն:
«Միլանը» 31 խաղից հետո 49 միավոր է վաստակել ու իտալական Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Մրցաշարի առաջատարը «Յուվենտուսն» է, որը 31 խաղից հետո 75 միավոր ունի իր ակտիվում: Առաջատարների եռյակում ընդգրկված են նաև «Լացիոն» (68) և «Ատալանտան» (66):