Ինչպես արդեն նշել ենք, Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Ռեալը» տանը 2-0 հաշվով հաղթել է «Ալավեսին»: Խաղի 11-րդ րոպեին հաշիվը բացել էր Կարիմ Բենզեման:
Gracenote Live-ի հաղորդմամբ, Բենզեման «Ռեալի» կազմում առաջին անգամ գոլ է խփում խաղում, որը նշանակված էր ուրբաթ օրը: Հիմա նա շաբաթվա բոլոր օրերին գոլ խփել է:
Ֆրանսիացին 78 գոլ խփել է շաբաթ օրը, 56՝ կիրակի, 10՝ չորեքշաբթի, 5-ական՝ երկուշաբթի և հինգշաբթի, 2՝ երեքշաբթի և մեկ գոլ էլ խփել է ուրբաթ օրը: