Ֆուտբոլի Vbet Հայաստանի գավաթի եզրափակիչը խելահեղ ստացվեց։ Հիմնական ժամանակում 4-4, հետո 5-5, ու այս ամենը խելահեղ քամբեքների, 11-մետրանոցների, կարմիր քարտի ու երևանյան հորդառատ անձրևի հետ միասին։
Հետխաղյա 11-մետրանոցներով «Նոան» հաղթեց 7-6 ու նվաճեց Հայաստանի գավաթը։ Չնայած անձրևին, քամուն ու աննկարագրեի էմոցիաներին՝ մեր ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանի աչքից չի վրիպել հանդիպման և ոչ մի դրվագ։ Պարզապես վայելե՛ք ֆոտոշարքը։





















