«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ստացել է Covid-19-ի 2-րդ թեստի պատասխանը։ Այն բացասական է, հաղորդում է Marca-ն։
Այսօր ավելի վաղ Զինեդին Զիդանը հայտնել էր, որ բրազիլացի վինգերի թեստի պատասխանում սխալ է եղել ու կարիք կա նորից թեստավորվելու։
Զիդանը հույս էր հայտնել, որ Վինիսիուսի մոտ բացասական կլինի թեստի պատասխանը։
Այսպիսով՝ Վինիսիուսը պատրաստ է առաջիկա խաղին։