ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ:
Մելիքբեկյանը նշել է, սկիզբ է դրվել շատ կարևոր նախագծի, որն արդեն կայացել է: Հերթը թիմից ակումբ անցում կատարելունն է: ՀՖՖ նախագահը նշեց, որ բանակային թիմ ունենալու համար բոլորն իրենց ավանդն ունեցան: Շնորհակալություն հայտնեց նաև ՊՆ-ին:
Մելիքբեկյանը նշեց, որ մյուս տարի կազմավորվելու է Մ-21 հավաքականը: Հավաքականի կորիզը լինելու են 2000 և 2001 թ-ին ծնվածները, որոնց կազմում կլինեն նաև ԲԿՄԱ-ի խաղացողները: