Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է բրազիլացի Վինիսիուսի՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի մասին.
«Բժիշկն այսօր տեղեկացրեց, որ թեստի պատասխանը դրական է: Ժունիորը ևս մեկ թեստ է հանձնել, որի պատասխանը շուտով կիմանանք: Լինում են դեպքեր, երբ առաջին թեստի պատասխանը սխալ է լինում: Հուսով եմ, որ նա առողջ է և առաջիկայում կկարողանա մեզ օգնել; Իսկ մինչ այդ Վինիսիուսը չի մարզվի»-ասել է Զիդանը:
Նախկինում պարզ էր դարձել, որ Յովիչն ինքնամեկուսացվել է, քանի որ նրա ընկերուհու մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Սերբի մոտ դեռ չի հասատատվել վարակը, սակայն նա դեռ կմնա ինքամեկուսացման մեջ: