Ա Սերիայի 31-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Սամբդորիայի» նկատմամբ (2-0):
Սա Գասպերինիի գլխավորած թիմի 12-րդ անընդմեջ հաղթանակն էր:
Գոլերի հեղինակ դարձան Ռոդրիգո Տոլոյը և Լուիս Մուրիելը:
Այսպիսով, «Ատալանտան» բարձրացավ երրորդ հորիզոնական ՝ «Ինտերին» զիջելով 2 միավորով: