«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետ չի կանգնում Պոլ Պոգբային գնելու մտքից։
France Football-ը գրում է, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչը ևս մեկ անգամ դիմելու է թիմի ղեկավար կազմին, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն Պոգբայի տրանսֆերը գնելու համար։
Զիդանը վստահ է, որ Պոգբան դինամիկա, ուժ ու որակ կավելացնի մադրիդյան թիմի կիսապաշտպանությունում։
Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված էին նաև ՊՍԺ-ն ու «Յուվենթուսը», սակայն այս թիմերը, կարծես, հետ են կանգնել ֆրանսիացուն գնելու մտքից։