«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը ինքնամեկուսացել է։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Սերբ հարձակվողը շփում է ունեցել իր ընկերոջ հետ, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Հաղորդվում է, որ Յովիչը Covid-19-ի թեստ է հանձնել, որը բացասական է եղել։
Աղբյուրի տեղեկություններով՝ Յովիչը առաջիկա օրերին ևս մեկ անգամ թեստավորվելու է մինչև թիմի մարզումներին միանալը։
«Ռեալը» 77 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը 34 տուրից հետո։