Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջում հետաքրքիր գրառում է հայտնվել, որն, ըստ ամենայնի, հուշում է ազգային ընտրանու՝ նոր մարզաշապիկ ունենալը:
«Շուտով»,- ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ, որին նաև տեսանյութ է կցված՝ Macron ընկերության տարբերանշանով և «Հայաստանի մարզաշապիկ/ նոր թողարկում» գրությամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՈւԵՖԱ-ն ու իտալական Macron ընկերությունը հայտարարել էին համագործակցության մասին:
Ընկերությունը Kit Assistance Scheme ծրագրի շրջանակներում փոքր ֆեդերացիաների հավաքականներին տրամադրում է մարզահագուստ: Եվրոպական 8 թիմերի շարքում էր նաև Հայաստանի հավաքականը:
Հավաքականի ներկայիս մարզաշապիկն առանձնանում է շապիկի ներսում գրված «Հավաքական իմ պատիվ» գրությամբ, և ետևի հատվածում նկարված Մասիս սարով: