Իտալիայիա Ա սերիայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կմեկնարկի քիչ անց: Միլանի համանուն թիմը սեփական հարկի տակ ընդունում է առաջատար Թուրինի «Յուվենտուսին»:
«Միլանը» շատ հաջող ֆուտբոլ է խաղում առաջնության վերսկսումից հետո. 4 խաղից 3-ում հաղթել է, մեկում՝ խաղացել ոչ-ոքի: «Յուվենտուսը» 4 խաղում էլ հաղթել է ու երկրորդ տեղում գտնվող «Լացիոյի» նկատմամբ ունի 7 միավորի առավելություն:
«Միլանն» այս պահին 46 միավորով 7-րդն է և «Նապոլիին» ու «Ռոմային» զիջում է 2 միավոր:
Թիմերը դաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«Միլան». 99. Դոնարումա, 12. Կոնտի, 24. Կյաեր, 19. Տեո 13. Ռոմանյոլի, 79. Կեսիե, 4. Բենասեր, 56. Սալեմաեկերս, 39. Պակետա, 18. Ռեբիչ, 21. Իբրահիմովիչ
«Յուվենտուս». 1. Շեսնի, 13. Դանիլո, 19. Բոնուչի, 24. Ռուգանի, 16. Կուադրադո, 25. Ռաբիո, 5. Պյանիչ, 30. Բենտանկուր, 7. Ռոնալդու, 33. Բերնարդեսկի, 21. Հիգուաին
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: