ՊՍԺ-ի հարձակվող, աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն կարող է «Ռեալին» բաժին հասնել անվճար:
El Chiringuito-ի տեղեկություններով, 21-ամյա ֆրանսիացին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և այն ավարտին կհասցնի մինչև 2022 թվականի ամառը, ինչից հետո ազատ խաղացողի կարգավիճակ կստանա:
Մբապեն մտադիր է տեղափոխվել «Ռեալ»: Ընդ որում, մադրիդյան ակումբը ստիպված կլինի Կիլիանին վճարել պայմանագրով նախատեսված պարգևավճարը՝ 100 մլն եվրո-ն:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի առաջնությունը ժամանակից շուտ ավարտվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Մբապեն դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն՝ 20 խաղում դառնալով 18 գոլի հեղինակ: