«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» ավագ Լիոնե Մեսսիի հնարավոր հեռանալու մասին.
«Ես չեմ պատրաստվում մինչև մրցաշրջանի ավարտը խոսել տրանսֆերների մասին: Ցանկանում եմ, որ Մեսսին մնա «Բարսելոնայում»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում, մասնավորապես «Մանչեսթեր Սիթիում»: